211652_close_icon
views-count63892 դիտում article-date 17:30 01-04-2020

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. բնակիչները պատրաստվում են դիմել պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց փողոցներում արտակարգ դրությունը երկարացնելու խնդրանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած Էջմիածին քաղաքի Ղուկասյան և Կարճիկյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները ասում էին. «էս հարցը երկար տարիների խնդիր է: 5 օր է, ջրերը ողողում են մեծ թվով տներ ու չենք էլ իմանում, թե երբ ա կարգավորվելու: Դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր», բայց ամեն անգամ նույն պատասխանն ենք ստացել՝ գնացեք, խնդիրը կլուծենք, բայց ինչքան ժամանակ է լուծում են, երևի առաջնորդվում են մեր փողոցի հայտնի Կարճիկյան անունով ու իրենց կարճ խելքով ամեն անգամ մեզ «կուտ են տալիս» ու ճանապարհում: Եթե խնդիրը չլուծվեց, մնում է՝ դիմենք ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ էդ անտեր արտակարգ դրությունը էս 2 փողոցից չհանի, մինչև էջմիածնի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը իրենց ուղեղներին զոռ տան ու էս խնդիրը լուծեն: Հիմա մի քիչ եղանակը ցուրտ է, հոտը շատ թեթև է զգացվում, բայց ամառը տիրելու է գարշահոտություն՝ իր բոլոր հետևանքներով: Սաղ աշխարհի հետ Հայաստանը նույնպես պայքարում է կորոնավիրուսի դեմ, բայց կեղտաջրերը, որ հոսում են, ի՞նչ պակաս վիրուսի օջախ է»: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր