428 դիտում
17:44 01-04-2020
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարեւոր ու պահանջված:
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
11:58 13-09-2019
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ
Այս բաժնից
667 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
685 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան