211652_close_icon
views-count630 դիտում article-date 13:35 01-04-2020

Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց: Տպագրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր