211652_close_icon
views-count3501 դիտում article-date 11:57 01-04-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում: Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար: Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ և առաջընթաց»:

Նմանատիպ նյութեր