211652_close_icon
views-count1893 դիտում article-date 11:44 01-04-2020

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ E-rights.am հարթակը

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ Հարթակը հնարավորություն է ընձեռում․ - առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, - միջոցառումների իրականացման ընթացքին, - հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, - ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ ստորև։

Նմանատիպ նյութեր