3347 դիտում
11:29 01-04-2020
Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել
Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի պ., 37 հասցեում կառուցված տաղավարը։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի, 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1137 դիտում
13:48 21-08-2014
Երևանի քաղաքապետարանը շարունակում է հայտնաբերել ապօրինի շինությունները և դրանք ապամոնտաժել
Այս բաժնից
484 դիտում
15:13 25-04-2024
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
376 դիտում
15:03 25-04-2024
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել
451 դիտում
14:55 25-04-2024
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ