211652_close_icon
views-count2548 դիտում article-date 20:19 31-03-2020

Բունդեսլիգայի ակումբները միաձայն որոշել են չխաղալ առնվազն մինչև ապրիլի 30-ը

Բունդեսլիգան և երկրորդ Բունդեսլիգան չի վերսկսվի առնվազն մինչև ապրիլի 30-ը։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում առաջին և երկրորդ լիգաների ակումբները միաձայն որոշել են չվերսկսել առաջնությունը առնվազն մինչև ապրիլի 30-ը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Այսօրվա խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև առաջնության վերսկսման և անցկացման հավանական սցենարները, հայտնում է Armsport.am-ը: Գերմանիայում կորոնավիրուսի 66 885 դեպք է գրանցվել։ 645 մարդ մահացել է։

Նմանատիպ նյութեր