211652_close_icon
views-count3430 դիտում article-date 19:52 31-03-2020

ԱԻՆ ՓԾ բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, Բժշկական ապահովման վարչությունում հանգստի պայմաններ են ստեղծվել: Մասնագիտական 4 խումբ բերված է պատրաստվածության բարձր աստիճանի: ԱԻՆ-ը սերտորեն գործակցում է Առողջապահության նախարարության հետ: Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել: Մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք: Այսօր՝ մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին գտնվում: Նրանց թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել: ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են հանձնարարականներն իրականացնել հավուր պատշաճի՝ գիտակցելով իրենց դերն ու կարևորելով քաղաքացիների անվտանգության հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր