211652_close_icon
views-count3973 դիտում article-date 23:14 31-03-2020

Տավուշի ոստիկանների բացահայտած ապօրինի ծառահատումների հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին երկու օր անց: Մարտի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, դարձյալ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրավապահները ստուգեցին Հնաբերդ փողոցի 62-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԻԺ-27175» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր