211652_close_icon
views-count33620 դիտում article-date 17:12 31-03-2020

Հետագա 10 օրերի ընթացքում սահմանափակումները ավելի են խստացվելու. Տիգրան Ավինյան

Մենք հասկանում ենք, որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները անվերջ չեն կարող տեւել, դրա համար մենք գնում ենք այն երկրների օրինակով, որոնք գնացել են արդյունավետ, տեխնոլոգիապես հագեցված միջոցներով կանխարգելել եւ մեկուսացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Այսինքն վարակի շղթաները հայտնաբերել, ջարդել վարակի շղթաները ինչ-որ մի կետում, կանխարգելել ու մեկուսացնել: Օրինակ նույն Սինգապուրում բոլոր դպրոցները բաց են, չկա որեւէ գործունեության տեսակ, որ արգելված է, բայց այնքան են տեխնոլոգիապես վերազինվել, որ արագ կարողանում են հայտնաբերել վարակակիրներին եւ նրանց հետ շփված անձանց: Հետագա 10 օրերի ընթացքում կարող է էլի մարտավարություն փոխվել, սահմանափակումները ավելի են խստացվելու, նաեւ վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք: Ոստիկանությանը միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետեւ իրապես ծանր աշխատանք է վերահսկողությունը»,-ասաց Ավինյանը, գրում է [url=https://news.am/arm/news/569545.html?fbclid=IwAR0-1xmyLqe4qroLSCDKI9BXcndTnOSmktTArW5XoKlMI6H3-7s6XAF-qzs]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր