211652_close_icon
views-count2133 դիտում article-date 17:00 31-03-2020

Որքան կորոնավիրուսով վարակված կունենայինք, եթե կառավարությունը ոչինչ չաներ. Ներկայացնում է Ավինյանը

Եթե կառավարությունը որեւէ քայլ չձեռնարկեր, եւ միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2,4 գործակցով եւ միջին ինկուբացիոն շրջանը ամերինք 5,6 օր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Միայն Երեւանում մենք կունենայինք 8300 ծանր հոսպիտալացված դեպքեր: Բայց գիտեք, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռեւս հունվարի 30-ից: Մենք արդեն իսկ փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք մտցրել»,-ասաց նա: Ավինյանի խոսքով, կիրառվող տարատեսակ սահմանափակումները մի նպատակ ունեն՝ վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել, որ այդ թիվը լինի մեկից գիչ. «Դա նշանակում է, որ մեկ վարակակիրը կվարակի մեկից քիչ անձի: Մենք այս ուղղությամբ ունենք երկու հիմնական բլոկ. Առաջինը «Համաճարակների վեփրահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթն է, որն առաջին իսկ օրից շղթաներն է վարակի հայտնաբերել, այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ եւ նրանց մեկուսացրել է: Երկրորդ բլոկը վերաբերում է արդեն գործունեության տեսակների սահմանափակումներին, նաեւ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»: Փոխվարչապետը հավելեց, որ ԱԺ-ում քննարկված նախագծի ընդունում թույլ էր տալու արդյունավետ կերպով արագ հայտնաբերել վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը. «Մեր նպատակն է այս կանխարգելման եւ մեկուսացման աշխատանքներն այնքան արդյունավետ դարձնել, որ սահմանափակումներից մնք քիչ-քիչ եւ փուլ-փուլ հրաժարվենք: Այսինքն եւս 10 օրով սահմանափակումները երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջովի ծավալել այդ աշխատանքները»:

Նմանատիպ նյութեր