211652_close_icon
views-count34858 դիտում article-date 16:11 31-03-2020

Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան

Այսօր կորոնավիրուսով դրական ախտորոշված քաղաքացիներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի և այս պահին թոքաբորբով հիվանդներից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ բոլորիս կոչ անել, որ բոլորս լուրջ վերաբերվենք այս խնդիրներին, մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Աշխարհում այս պահին հիվանդների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է, որ մեկ միլիոնի սահմանը հատելու ենք: Մահերի թիվը հասնում է 38,7 հազար, բուժվածները 177 հազար են: Տեսնում ենք, որ բուժվածների եւ հիվանդների թվի մեջ շատ մեծ անհամապատասխանություն կա, ինչը նշանակում է, որ իրավիճակը շատ ռիսկային է, եւ մենք պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր