211652_close_icon
views-count2734 դիտում article-date 15:43 31-03-2020

«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

«Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։ «Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճը և ընդառաջելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից»,- նշված է դեսպանության էջում։ Քաղաքացիները տոմսերը կարող են գնել belavia.by կայքից, իսկ ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]+31 20 7997 757։[/b]

Նմանատիպ նյութեր