211652_close_icon
views-count12712 դիտում article-date 15:11 31-03-2020

Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված [url=https://www.gov.am/files/docs/3983.pdf]որոշումը[/url]։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման հետ կապված «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․ «Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր