211652_close_icon
views-count6518 դիտում article-date 16:38 31-03-2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն ԱՄՆ- ը, Չինաստանը և ԵՄ-ն

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվելու ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպական միության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ «ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ ԵՄ-ն 140 մլն եվրո գումար է տրամադրելու արևելյան 6 գործընկերներին, որոնք բաշխվելու են երկրների միջև։ Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է համապատասխան առողջապահական սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է ՓՄՁ-ներին աջակցելուն, և 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառարությունն իր պատրաստակամությունն է հայտնել միջոցների և հնարավորությունների սահմաններում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու առումով»,- հայտնեց Ադոնցը։ Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը, մահացել է ավելի քան 37 հազար, ապաքինվել՝165 հազար 659 մարդ: Մարտի 31-ի ժամը 13:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 532 է:

Նմանատիպ նյութեր