211652_close_icon
views-count2405 դիտում article-date 15:00 31-03-2020

Ընտրել եմ նոր Արցախը. Մասիս Մայիլյան

Համապետական ընտրություններին կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝ ընտրել եմ նոր Արցախը՝ ավելի ապահով, անվտանգ, ժողովրդավարական և քաղաքակիրթ: «[url=https://artsakhpress.am/arm/news/123716/yntrel-em-nor-arcakhy-masis-mayilyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով՝ մարդիկ ուզում են իրական փոփոխություններ և որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար: «Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, և ընտրվելուց հետո մենք իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիր: Որպես նախագահ՝ կփորձեմ միավորել հասարակությանը, քանի որ ընտրություններից առաջ միշտ էլ լինում է պառակտում: Եթե երկրորդ փուլ լինի, անկասկած, ես ևս կլինեմ այնտեղ»,- ավելացրել է Մ. Մայիլյանը:

Նմանատիպ նյութեր