211652_close_icon
views-count6683 դիտում article-date 16:05 31-03-2020

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկացանք բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից: «Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,-հայտնում են ԲԿ-ից: Սակայն կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այս բուժհիմնարկում չի իրականացվի։ Կորոնավիուսային հիվանություն ունցող անձինք բուժում են ստանում հիմանականում Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում ևս գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Երեսուն պացիենտ ապաքինվել է։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Նմանատիպ նյութեր