211652_close_icon
views-count3655 դիտում article-date 15:56 31-03-2020

Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն

COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները եւ ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: «Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը եւ համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաեւ օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ: «Ճանապարհային դեպարտամենտը» նաեւ տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ: Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր