211652_close_icon
views-count6888 դիտում article-date 15:47 31-03-2020

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետարան

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք, տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։ Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում», - գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր