211652_close_icon
views-count3755 դիտում article-date 23:40 31-03-2020

Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություն են տվել

Մարտի 26-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ գողացել են Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված ավտոմեքենայի մարտկոցը: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցից բերման են ենթարկել 32 և 19 տարեկան երկու տղամարդու, որոնք տվել են խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել են իրենք: Պարզվել է, որ նույն օրը նրանք գողացել էին նաև Մասիսի 9-րդ փողոցի նրբանցքում կայանված մեքենայի մարտկոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր