211652_close_icon
views-count981 դիտում article-date 16:58 31-03-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Պել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա էլեկտրական հենասյանը, որին ամրացված լուսարձակն ընկել է կայանված «Մերսեդեսի» վրա. «Հունդաիի» 41-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ-ի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լազյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 30-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր