211652_close_icon
views-count1427 դիտում article-date 14:16 31-03-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 3, խուլիգանության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, սպանության սպառնալիքի, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 6, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր