211652_close_icon
views-count5566 դիտում article-date 12:45 31-03-2020

Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լեւոն Արոնյանին կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ. «Սիրելի Լևոն, Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության խոսքերով։ Ննջիր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամուր եղիր, սիրելի Լևոն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր