211652_close_icon
views-count5427 դիտում article-date 11:19 31-03-2020

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Մարտի 31-ի նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն մարտի 30–ի գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունած օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր