211652_close_icon
views-count91598 դիտում article-date 11:07 31-03-2020

Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագրի մանրամասները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում առաջիկայում կիրականացվեն երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման քաղաքականության շրջանակներում ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին՝ 1. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, 2. կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, 3. երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին: Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս, շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ և այլն։ Ի դեպ, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր