211652_close_icon
views-count12847 դիտում article-date 10:55 31-03-2020

Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին օրենքում» և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը: Նկատի ունենալով որ ԱԺ-ում կա 12 մշտական հանձնաժողով և երեք խմբակցություն, այս փոփոխության ընդունման դեպքում կունենանք 15 խորհրդականի նոր հաստիք: Սա իսկապես լուրջ ներդրում կլինի երկրում գործազրկության կրճատման գործում: Պատգամավորները ճիշտ կանեն, եթե մտածեն այդ խորհրդականներին գոնե երկու օգնական հատկացնելու հնարավորության մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր