14022 դիտում
09:23 31-03-2020
Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց
2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։
Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3.000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք) ս.թ. մարտի 30-ին և 31-ին տեղական և ՀՀ-ից ժամանած դիտորդների ու լրագրողների համար տեղակայված կլինի բուժկետ։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է իրականացվել հսկիչ կետերի հերթապահություն, ընթացքում է բժշկական նշանակության ապրանքների և ախտահանիչ նյութերի ձեռքբերման գործընթացը։
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
14:00 02-10-2019
Քաղաքապետարանն այսօր «Սանիթեքին» է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ
707 դիտում
12:25 14-04-2020
Արցախում ընտրությունների մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել