211652_close_icon
views-count13663 դիտում article-date 23:40 30-03-2020

Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ատրճանակի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Դիլիջանի 3 քաղաքացիներ վիճաբանել էին, որի ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ճշտել են վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել ատրճանակն ու հայտնել, որ ինքն է երկու անգամ օդ կրակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր