211652_close_icon
views-count14516 դիտում article-date 23:18 30-03-2020

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17.40-ից մինչև ժամը 18.30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում` հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Շիրազի փողոցի 41-ամյա մի բնակիչ: Մարտի 29-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր