211652_close_icon
views-count100865 դիտում article-date 20:42 30-03-2020

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը. վիրավորում է ստացել 2 զինծառայող և 1 դպրոցական.ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Ադրբեջանական զինուժը այսօր` մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ: Այս մասին [url=https://news.am/arm/news/569336.html?fbclid=IwAR1ZOo63njGEOGkMIlu0NdBl-Ie-KQA5DtKlUiKDBl9kOYpwD8_KUw6Ma1Q]NEWS.am[/url]-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետը Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: «Կրակել են դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը, վնասների չափերը ճշտվում են»,-ասաց նա: Իսկ [url=https://www.tert.am/am/news/2020/03/30/Voskevan/3250264]Tert.am[/url]-ի տեղեկություններով՝ մոտավորապես 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա է վիրավորում ստացել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/03/30/Voskevan/3250264]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Ոսկեվան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը: «Երեխայի վիճակը նորմալ է վտանգավոր բան չկա, կրծքավանդակի հատվածում է բկորային վիրավորում ստացել: Տանը երեխան կանգնած է եղել, փամփուշտը պատին է կպել և բեկոր է առաջացել, որն էլ պատահական դիպել է երեխային»,-ասաց նա և նշեց, որ տղան 10-րդ դասարան է: [b]****՛ 21:26[/b] Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկևան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա: «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև [b]վիրավորում է ստացել երկու զինծառայող[/b]: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ [b]մեկ երեխա[/b], որը այդ պահին գտնվել է պատշգամբում»,-հայտնել է Ստեփանյանը: Նա նաև նշել է, որ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր