211652_close_icon
views-count2394 դիտում article-date 19:44 30-03-2020

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համար հեռավար ուսուցման մեթոդը նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն է. ԿԳՄՍՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հեռավար ուսուցման մեթոդը , որն սկսել է կիրառվել Հայաստանում արտակարգ դրության օրերին, ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժական կազմն ու սաներն ընդունում են որպես նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն: Դեռահասները սիրով են մասնակցում հեռավար ուսուցմանը, կենտրոնն էլ ապահովում է սովորողների նախասիրությունների ու ունակությունների զարգացումն առանց կենտրոն հաճախելու: Արհեստի, արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ աշխատանքներն ամենօրյա հաճախականությամբ տեսանելի են դառնում սաների, ծնողների համար՝ հնարավորություն տալով տեսնելու յուրաքանչյուր սանի տնային պայմաններում հանձնարարած աշխատանքները: Երգարվեստի, պարարվեստի, թատերականարվեստի, դուդուկի, դհոլի և այլ գեղարվեստական խմբակների սաները տեսակապի և տարաբնույթ տեսանյութերի շնորհիվ չեն ընդհատում իրենց պարապմունքներում ունեցած առաջխաղացումը: Կիրառական արվեստի խմբակի սասների ձեռքի աշխատանքների նկարները հաճախակի տեղադրվում է համացանցում ՝տեսանելի դառնալով հասարակությանը: Կենտրոնը տարվա ընթացքում իրականացնում է բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր: Երկրում առկա արտակարգ դրությունը պատճառ է հանդիսացել ծրագրերի իրականացման գործընթացը առցանց շարունակելու համար : Օգտվելով համացանցի ընդձեռած ժամանակակից գործիքակազմից, ծրագրերի շրջանակում նախատեսված մրցույթների ու նախապատրաստական աշխատանքների մասին ծրագրի կազմակերպիչները մասնակից համայնքներին ու խմբերին արդեն տրամադրում են օնլայն տեղեկատվություն: Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմ ու պատրաստ են աշխատել նոր պայմաններում՝ նպաստելով դեռահասների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները: Կենտրոնի գորունեությանը կարող եք հետևել այս հղումներով . http://entanik.am https://www.facebook.com/entanik
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր