211652_close_icon
views-count19262 դիտում article-date 18:08 30-03-2020

«Քաղաքացիներն ահազանգում են…». մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության. ՍԱՏՄ

Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ: ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները, և ընդհանարպես ողջ մսամթերքը, պահվում են սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018 թվականը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ: Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև հիվանդանոց տեղափոխված երեխային, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Երեխայի ինքնազգացողության վատացման պատճառների մասին հայտնի կլինի մի քանի օր անց: Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր տրվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: http://snund.am/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-6-2-2/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր