211652_close_icon
views-count8481 դիտում article-date 17:26 30-03-2020

Օլիմպիական մարզահամալիրները՝ ժամանակավոր հիվանդանոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: << Մարականա >> հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար։ Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։ Լոնդոնի օլիմպիական խաղերի / 2012թ․ / Excel կենտրոնը նույնպես կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի , եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր