211652_close_icon
views-count7499 դիտում article-date 16:34 30-03-2020

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։ Դրամաշնորհներ են ստանալունորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։Գնահատման չափանիշներիև մեխանիզմի վերաբերյալ մանրամասներներկայացված են նախարարության կայքէջում՝shorturl.at/ivzB7: Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրածընկերություններինգաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ: Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը հետևյալ հղումով՝ shorturl.at/dyRY9:

Նմանատիպ նյութեր