211652_close_icon
views-count25050 դիտում article-date 13:19 30-03-2020

Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը կապված է տվյալ երկրի կենսակերպից. օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է և երիտասարդ մահ կունենանք: Այս մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությանը: Անդրադառանալով հարևան երկրներում տիրող իրավիճակին, նա հավելեց. «Օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»:

Նմանատիպ նյութեր