211652_close_icon
views-count1465 դիտում article-date 14:39 30-03-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 98 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության՝ 3-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու կաշառակերության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ապօրինի որսի, անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և սպանության փորձի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր