211652_close_icon
views-count17099 դիտում article-date 10:56 30-03-2020

Նյու Յորքն ընդամենը 1 շաբաթվա դեղորայք ունի և առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքերի կարիք. քաղաքապետ

Նյու Յորքում վերջանում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող դեղորայքը։ Այն կհերիքի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։ Ինչ վերաբերում է արհեստական շնչառության սարքերին, ապա քաղաքըի հիվանդանոցները դրանց խիստ կարիքն ունեն։ Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, փոխանցում է Tass-ը։ «Մենք բավարար չափով դղորայք ունենք, կհերիքի մինչև այս շաբաթվա վերջը, սակայն մեզ պահանջվելու են առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքեր»,-ասել է Բլազիոն։ Հավելել է, որ բացի դրանից, ունեն պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ նյութերի պակաս։ Նշենք, որ վերջին տվյալներով՝ Նյու Յորքում COVID-19 վիրուսով վարակվածների թիվն անցել է 32 հազարը, մահացել է 678 մարդ։

Նմանատիպ նյութեր