211652_close_icon
views-count6713 դիտում article-date 10:34 30-03-2020

Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ ստորև նշվածները կարևոր են ցանկացած ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով ձևավորցած իշխանությունների լեգիտիմության համար՝ ա. քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ և մասնակցության հետ կապված նվազագույն ռիսկեր, բ. տեղամասերի դիտարկման հնարավորինս մեծ ծածկույթ, գ. միջազգային դիտորդների և լրատամիջոցների առկայություն: Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք): 7 պետություններում քննարկում են հետաձգման հնարավորությունները: Կա նաև 3-4 դեպք, երբ ընտրությունները չեն հետաձգվել․ մարտ ամսի վերջին շաբաթվա և ապրիլ ամսվա ընթացքում նախատեսված ընտրություններից դեռևս չեն հրաժարվել՝ 1. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Մալին (մարտի 29), որտեղ դեռ 2018 թվականից նախատեսված այս ընտրությունները արդեն հետաձգվել են երկու անգամ, իսկ ընդդիմության առաջնորդին առևանգել են քվեարկությունից մի քանի օր առաջ, 2. տեղական ընտրություններ անցկացնող Ավստրալիայի Քուինզլենդ նահանգը (մարտի 29), որտեղ հնարավոր է փոստային քվեարկություն և մոտ կես միլիոն ընտրող հենց այդ եղանակով է ընտրել, 3. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Հարավային Կորեան (ապրիլի 15), որտեղ քվեարկության կարգի ու անվտանգության հետ կապված նորամուծություններ են նախատեսել: Տվյալների աղբյուրը և այլ մանրամասներ International [url=https://www.idea.int/news-media/multimedia-reports/global-overview-covid-19-impact-elections?fbclid=IwAR0adJDWc4irHynfQPXNGpq33bd2Dlprq8KcZEUoB0KdXIbqShEtar3qBXs]IDEA [/url]կայքում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր