211652_close_icon
views-count15067 դիտում article-date 19:41 29-03-2020

Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը. արձանագրվել են խախտումներ

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ, հայտնումէ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Նշվում է, որ արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես. ❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել, ❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), ❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ, ❌ Չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, ❌ Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Նմանատիպ նյութեր