4177 դիտում
19:02 29-03-2020
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Աշոցք, Ամասիա գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
523 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
880 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել
1216 դիտում
10:48 16-01-2025
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող