211652_close_icon
views-count8558 դիտում article-date 18:23 29-03-2020

Իսպանիայի թագավոր Ֆիլիպի զարմուհին մահացել է կորոնավիրուսից

Փարիզում կորոնավիրուսից մահացել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի զարմուհին՝ Մարիա Թերեզան: Նրա մահվան մասին հայտնել է եղբայրը՝ արքայազն Հենրիխ Բուրբոն-Պարմացին: Մարիա-Թերեզան 86 տարեկան էր, բնակվում էր Փարիզում, որտեղ էլ վարակվել է և մահացել մարտի 26-ին: Կորանավիրուսի պատճառով վերջին օրերին Եվրոպայում բազմաթիվ հայտնի դեմքեր են վարակվել: Համաճարակի զոհ դարձավ ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեճյանը, որը նախկին նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլյա Սարկոզիի օրոք կառավարության անդամ էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր