211652_close_icon
views-count2849 դիտում article-date 16:20 29-03-2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր։ Տոլմաջյանը «Թվիթեր»-ի իր [url=https://twitter.com/tolmajian?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1244175086489415681&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1010433.html]միկրոբլոգում [/url]գրել է. «Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր