10087 դիտում
14:30 29-03-2020
Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի և խորհրդարանի վրա է․ Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել Արցախում ընտրությունները չհետաձգելու՝ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
«Իմ շատ սիրելի արցախցինե՛ր.
Քույրեր և եղբայրներ
Իշխանությունները, հակառակ մեր բոլոր հորդորներին, որոշել են անցկացնել ընտրություններ՝ անտեսելով ռիսկերը:
Կշեռքի այն նժարը, որի վրա դրված են քաղաքական հաշվարկն ու մասնավոր շահը, ավելի ծանր գտնվեցին, քան բարոյականությունն ու քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունը։
Սա նշանակում է, որ արտակարգ դրություն չհայտարարելու և ընտրությունները չհետաձգելու որոշման հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը հանրապետության Նախագահի և խորհրդարանական մեծամասնության վրա է։ Մենք դեռ առիթ կունենանք այդ հարցին անդրադառնալու համար:
Հարգելի՛ արցախցիներ
Կոչ եմ անում ձեզ՝ մարտի 31-ին գնալ ընտրատեղամասեր, պահպանելով անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոնները:
Կոչ եմ անում նաև՝ տեր կանգնել ձեր ձայնին:
Թշնամին ուշի ուշով հետևում է զարգացող իրադարձություններին և սպասում հարմար առիթի։ Մենք պետք է զգոն լինենք, ճիշտ ընտրություն կատարենք ու թույլ չտանք դրսից խրախուսվող ցնցումներ։
Որևէ մեկը չպետք է բռնանա ընտրողի կամքի վրա ու միևնույն ժամանակ չպետք է մանիպուլացնի նույն այդ ընտրողին։ Թող որևէ մեկին չպարտադրեն ընտրություն կատարել լճացման և արկածախնդրության, փողի տոպրակի և խամաճիկի միջև։
Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին։
Բոլորիս համար առաջնային խնդիրն անվտանգության ու արդարության ապահովումն է։ Հատկապես այս խառը ժամանակներում։
Հարգելի՛ ընտրողներ
Ձեր վստահության քվեին արժանանալու դեպքում, կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք միասին տեր կանգնենք մեր հաղթանակներին ու մեր երկրում հաստատենք արդարություն։
Ինչպես որ ծառայել եմ Արցախին որպես զինվոր, այնպես էլ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա որպես երկրի ղեկավար։
Արցախը պետք է լինի համայն հայության հզոր և պաշտպանված տունը։
Ես և խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Արդարություն» կուսակցությունը դա ձեզ խոստանում ենք։
Հաղթանակը չի՛ վաճառվում
Աստված մեզ պահապան»,- ասված է հայտարարությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12416 դիտում
09:23 12-05-2016
Դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
9808 դիտում
10:05 21-07-2017
Նախագահական մոդելը պատերազմող երկրի համար միանշանակ ճիշտ է. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
271 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
673 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
277 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին