211652_close_icon
views-count2908 դիտում article-date 14:58 29-03-2020

Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ Մարդու իրավունքների պաշտպանը դեպքի վերաբերյալ ստացել է թեժ գծի ահազանգ

48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր