211652_close_icon
views-count2325 դիտում article-date 12:00 29-03-2020

Հրդեհ` վագոն-տնակում․ այրվել են կենցաղային իրեր

Մարտի 28-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում՝ փայտյա տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:31-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (28 քմ), սառնարանը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր:

Նմանատիպ նյութեր