211652_close_icon
views-count2145 դիտում article-date 10:48 29-03-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6 հա տարածք

Մարտի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 850 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր