211652_close_icon
views-count143454 դիտում article-date 09:40 29-03-2020

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հիվանդ` 55 և 73 տարեկան

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին մեկ ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ հիվանդներն են 55 տարեկան մի կին և 73 տարեկան տղամարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Թորոսյանը նշել է, որ բժիշկներն արել են ամեն հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի հաջողվել: Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 407 դեպք: Առողջացել է 30 մարդ: Մինչ այժմ գրանցվել էր մահվան մեկ դեպք, այժմ գրանցված է մահվան 3 դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր