211652_close_icon
views-count16526 դիտում article-date 22:53 28-03-2020

Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիներ չկան

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիներ չկան: «ԱՀ առողջապահության նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր