211652_close_icon
views-count5231 դիտում article-date 22:02 28-03-2020

Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

31.03.2020թ. նախատեսված Արցախի համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում մարտի 28-ին տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունն առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի նույն օրը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն»։ Հիշեցնենք, որ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Սպառնալիքները հնչեցվում են շարքային աշխատողների կողմից, որոնք նշում են տարբեր պետական կառույցների ղեկավարների անուններ: Մասնավորապես, հաճախ տալիս են ոմն Ժամհարյան Արթուրի անունը: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի տնտեսությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում է ծանրագույն դրության մեջ եւ իշխանությունները ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցները բիզնեսին օգնելու նպատակով: Կոչ ենք անում՝ բոլոր այն պետաշխատողներին, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, նման հակաօրինական ծառայություններ են մատուցում նախկին վարչապետին, զերց մնալ նման արատավոր գորցիքակազմի կիրառումից: Զգուշացնում եմ, որ բոլոր այս կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջեւ՝ օրենքի ողջ խստությամբ: Վստահեցնում եմ ՝ Ձեր ջանքերը ապարդյուն են եւ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակների հնարավորությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում ձեր պարտությունը: Չափերը մի անցեք: Ես համոզված եմ ՝ ժողովուրդը կատարելու է իր արդար ընտրությունը»:

Նմանատիպ նյութեր