211652_close_icon
views-count2204 դիտում article-date 21:13 28-03-2020

Փրկարարները սահմանազատել են տարածքը

Մարտի 28-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառը վնասվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր